Ռուսաստանը որոշել է սեպտեմբերի 21-ից վերսկսել ավիահաղորդակցությունը Իսպանիայի, Սլովակիայի, Իրաքի եւ Քենիայի, ինչպես նաեւ՝ Թուրքիայի եւ Եգիպտոսի հետ՝ երկրի մի քանի միջազգային տարածաշրջանային օդանավակայաններից: Այս մասին հաղորդվում է կառավարության Telegram ալիքում:
Թռիչքները կիրականացվեն Պսկովի, Մագադանի, Մուրմանսկի եւ Չիտայի միջազգային օդանավակայաններից:
Օգոստոսի վերջին Ռուսաստանը հանել էր նաեւ Դոմինիկյան Հանրապետություն, Հարավային Կորեա եւ Չեխիա կանոնավոր ու չարտերային չվերթների սահմանափակումները: