Ռուսաստանը կփակի Իրկուտսկում Լեհաստանի գլխավո...

Նոյեմբերի 27-ին Ռուսաստանի Դաշնությունում Լեհաստանի դեսպանը կանչվել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարություն և նրան ներկայացվել է նոտա, որում նշվում է, որ լեհական իշխանությունների կողմից Գդանսկում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության 2025 թվականի դեկտեմբերի 23-ից գործունեության թույլտվությունը չեղյալ հայտարարելու վերաբերյալ ռուսական կողմը որոշել է չեղյալ համարել Իրկուտսկում Լեհաստանի գլխավոր հյուպատոսության 2025 թվականի դեկտեմբերի 30-ից գործունեության թույլտվությունը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն։

ԱԳՆ տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Լեհաստանում Ռուսաստանի հյուպատոսական ներկայության փակումը անհեթեթ պատրվակով լեհական ղեկավարության կողմից բացահայտ թշնամական և անարդարացի քայլ է, որին ի պատասխան կփակվի ՌԴ-ում նախկինում գոյություն ունեցող լեհական հյուպատոսական գրասենյակներից վերջինը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել էր, որ Լեհաստանը հետ է կանչում Գդանսկում Ռուսաստանի հյուպատոսության գործունեության վերաբերյալ իր համաձայնությունը։