Մոսկվան Երեւանին վերաբերվում է որպես դաշնակցի, ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Արեւելյան տնտեսական ֆորումի (ԱՏՖ) շրջանակում։
«Հայաստանը մեր դաշնակիցն է։ Հենց այդպես ենք մենք վերաբերվում Հայաստանին»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք վատացել են Հայաստանի հետ փոխհարաբերություններն ինտեգրացիոն կառույցների գծով։
«Մենք օգոստոսի 27-ին գումարել ենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ։ Այնտեղ ամեն բան լրիվ նորմալ էր»,- ավելացրել է Օվերչուկը։
«Առաջիկայում ունենալու ենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ։ Դա կլինի սեպտեմբերի 27-ին։ Դա այն է, ինչն այժմ նախատեսված է ժամանակացույցով»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՌԴ-ի եւ Հայաստանի ինչ-որ շփումներ սպասվում են։