Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին կառաջարկի...

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Աստանայում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Այս մասին լրագրողներին ասել է նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Մենք կառաջարկենք հաջորդ գագաթնաժողովն անցկացնել եռակողմ ձևաչափով՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների մասնակցությամբ, և հուսով ենք, որ մոտ ապագայում մենք կկարողանանք պայմանավորվել դրա անցկացման ժամկետների շուրջ»,- ասել է Ուշակովը։ .