Ռուսաստանը և Եգիպտոսը կարող են ակտիվացնել փոխգործակցությունը պաշտպանական գերատեսչությունների գծով, ինչպես նաև կանոնավոր կերպով անցկացնել մարտական պատրաստության համատեղ միջոցառումներ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն նոյեմբերի 11-ին Կահիրեում Եգիպտոսի պաշտպանության նախարար Աբդել Մագիդ Սակրի հետ ունեցած հանդիպման ժամանակ։
«Կարևոր ենք համարում Ռուսաստանի և Եգիպտոսի պաշտպանական գերատեսչությունների գծով փոխգործակցության ակտիվացումը։ Մասնավորապես՝ կանոնավորապես անցկացնել մարտական պատրաստության համատեղ միջոցառումներ, ինչպես նաև ընդլայնել ռազմական բնագավառում համագործակցության նորմատիվային բազան։ Հնարավոր է նաև ընդլայնել եգիպտացի զինծառայողների ուսուցման պրակտիկան Ռուսաստանի պաշտպանության նախարարության բուհերում», - Շոյգուի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։
Նա նշել է, որ այսօր անցկացվում են ռազմատեխնիկական համագործակցության հարցերով ռուս-եգիպտական համատեղ հանձնաժողովի կանոնավոր նիստեր։
«Եգիպտոս մատակարարվող ռուսական սպառազինությունն ու տեխնիկան դարձել են կարևորագույն տարրերից մեկը ձեր երկրի համապարփակ պաշտպանական համակարգի ամրապնդման գործում։ Ռուսաստանցի արտադրողների ունեցվածքի ապացուցված հուսալիությունը թույլ է տալիս Եգիպտոսի զինված ուժերի մարտական պատրաստությունը պահպանել բարձր մակարդակի վրա», - ասել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը։



