ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան համոզված է, որ ՆԱՏՕ-ի փորձերը և արևմտյան հանրության լռությունը Դոնբասի իրավիճակի վերաբերյալ դարձել են Եվրոպայում հումանիտար և քաղաքական աղետի պատճառ։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Զախարովան գրել է իր Telegram-ալիքում։
«ՆԱՏՕ-ի փորձերը և արևմտյան հանրության խլացուցիչ լռությունը Եվրոպայում հումանիտար և քաղաքական աղետի պատճառն են, ինչը պետք է դադարեցվի, քանի որ Արևմուտքը հրաժարվեց բանակցություններ վարել և ողջունեց Կիևի խամաճիկների ագրեսիվ հայտարարություններն ու ուղղակի սպառնալիքները Ռուսաստանի հասցեին», – գրել է նա:
Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանը չի սկսել պատերազմը, այլ ավարտում է այն։ Այդ կապակցությամբ նա հիշեցրել է, որ ռուսական կողմը այս տարիների ընթացքում միջազգային հանրությանը կոչ է արել հակահարված տալ Դոնբասի բնակչության համակարգված ոչնչացմանը։
«Սրանք միլիոնավոր մարդիկ են, ովքեր ամեն օր կորցնում էին իրենց սիրելիներին և ապրում էին նկուղներում՝ թաքնվելով գնդակոծություններից։ Ո՞ւր էին բոլոր երկրներն ու նրանց հասարակությունը ութ տարի, երբ պատերազմ էր ընթանում, և ինչպե՞ս էին նրանք դատապարտում այս տարիների ընթացքում առնվազն 13 հազար մարդու սպանությունը», – ավելացրել է նա:
Զախարովան նաև նշել է, որ «այժմ աղաղակող» քաղաքակիրթ երկրներից ոչ մեկը «երբեք դուրս չի եկել որևէ հանրահավաքի՝ ի պաշտպանություն Դոնեցկի և Լուգանսկի բնաջնջվող բնակչության՝ պահանջելով դադարեցնել այս արյունահեղությունը։
Փետրվարի 27-ին Վլադիմիր Պուտինը հրամայել էր Ռուսաստանի բանակի միջուկային զսպող ուժերում անցել են մարտական հերթապահության հատուկ ռեժիմի։ Պուտինը հայտնել էր, որ նման որոշում է կայացրել՝ ելնելով Ռուսաստանի հասցեին Արևմուտքի ղեկավարների ագրեսիվ հայտարարություններից և պատժամիջոցներից։



