Եվրոպացիները պետք է հաշվի առնեն, որ ռուսական շուկայում շատ տեղեր զբաղեցված են տեղական բիզնեսների կողմից, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Եթե նրանք հանկարծ որոշեն վերադառնալ՝ խնդրեմ, ես բազմիցս ասել եմ։ Մենք դեմ չենք դրան, մենք բաց ենք բոլորի համար, մենք պատրաստ ենք աշխատել բոլորի հետ, բայց, իհարկե, հաշվի առնելով ներկայիս իրողությունները։ Ես նկատի ունեմ, որ մեր շուկայում շատ տեղեր զբաղեցնում են հիմնականում ռուս արտադրողները և ռուս ձեռնարկատերերը», - շեշտել է Պուտինը:



