Ռուսաստանը 44-օրյա դադարից հետո հրթիռակոծել է...

Հինգշաբթի, մարտի 21-ին, վաղ առավոտյան ռուսական զորքերը 44 օր ընդմիջումից հետո հրթիռակոծել են Կիևը։ Նրանք Տու - 95 ՄՍ ռազմավարական ռմբակոծիչներից արձակել են X-55/X-555/X-101 տիպի հրթիռներ և բալիստիկայով հարվածել իրենց տարածքից:

Ուկրաինայի մայրաքաղաքի և նրա շրջանի վրա հակաօդային պաշտպանության ուժերն ու միջոցները խոցել են հակառակորդի մոտ 30 հրթիռ, այդ թվում՝ բալիստիկ, հայտնել է Կիևի քաղաքային ռազմական վարչակազմը Telegram-ում: Գերատեսչությունում հավելել են, որ զոհեր չկան, ընդ որում՝ հստակ հայտնի է երկու տուժածի մասին՝ 38-ամյա տղամարդ և 11-ամյա աղջիկ։