Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանում սպասում են ԱՄՆ պատվիրակությանը հաջորդ շաբաթվա առաջին կեսին՝ բանակցությունների համար: Պուտինը նշել է, որ չգիտի, թե ով կընդգրկվի ամերիկյան պատվիրակության կազմում։ Նրա խոսքով՝ դա կորոշի ԱՄՆ նախագահը։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ իր բանագնացներին կուղարկի Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների մոտ, որպեսզի համաձայնեցնեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի խաղաղ կարգավորման ծրագիրը:
Թրամփի խոսքով՝ Պուտինի հետ հանդիպմանը կմեկնի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, Զելենսկու մոտ՝ բանակի նախարար Դեն Դրիսկոլը։



