Ռուսաստանի Պետական դումայում շարունակում են միգրացիոն օրենսդրության կատարելագործման աշխատանքը, ասել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։
Առաջարկվում է մշակել որոշումներ ռուսական դպրոցներ ընդունվելիս օտարերկրյա քաղաքացիների երեխաներին ներկայացվելիք պարտադիր պահանջների մասին օրինագծի իրականացման համար։
Պատգամավորներն առաջարկում են պարտադրել ռուսերենի բանավոր քննություն հանձնել այն ոլորտներում աշխատող միգրանտներին, որտեղ պահանջվում է ռուսերենի իմացություն, փոխանցել է ՏԱՍՍ-ը։
Բացի այդ, առաջարկվում է որոշել միգրանտների ռուսերենի տիրապետման մակարդակները՝ կախված աշխատանքային գործունեության տեսակից։
Իշխանությունները նաեւ մտադիր են հաստատել պետական հաստատությունների փակ ցանկը, որոնք լիազորվելու են քննություններ ընդունել եւ ապահովել քննական նյութերի մշտական թարմացումը եւ ընթացքի պետական վերահսկողության իրականացումը։