Ռուսաստանում ՆԱՏՕ-ի հետ առճակատոման կողմնակիցներ չկան, բայց մենք ստիպված ենք և պետք է միջոցներ ձեռնարկենք մեր օրինական շահերն ապահովելու համար, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Գերմանիայի պաշտպանության նախարարության ղեկավարի հայտարարության մասին:
«Նման ռազմատենչ հռետորաբանությունն ավելի ու ավելի հաճախ է լսվում եվրոպական մայրաքաղաքներից», - ընդգծել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև պատերազմը կարող է սկսվել մինչև 2029 թվականը:



