
«Սփյուռք» հասկացությունը վերացվել է, քանի որ այն «սպառել է իրեն»։ Այս մասին 66.RU-ին հայտնել է Ուրալի ադրբեջանական մշակույթի, երիտասարդության և սպորտի կենտրոնի ղեկավար Վիդադի Մուստաֆաևը։ Նա փաստացի զբաղեցրել է իր վաղեմի հակառակորդ Շահին Շիխլինսկու պաշտոնը, որը ձերբակալվել էր սպանության փորձի համար։
«Սփյուռքի ղեկավարի պաշտոնում Շահին Շիխլինսկիի գործունեությունը լիովին ձախողված էր, այն նվիրված չէր ո՛չ բիզնեսին, ո՛չ էլ մշակույթին։ Նա բոլոր արտոնությունները դրել է իր գրպանը»,- ասել է Մուստաֆաևը։
Շահին Շիխլինսկին և Վիդադի Մուստաֆաևը երկար ժամանակ կոնֆլիկտի մեջ են եղել։ Վիդադի Մուստաֆաևի խոսքով՝ իր նախորդը պատշաճ ուշադրություն չի դարձրել Ուրալում ադրբեջանցիների խնդիրներին և ուշադրություն չի դարձրել աղմկահարույց կոնֆլիկտներին։