
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Դանիել Դանիելյանը հայտարարել է, որ Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրեր կանցկացվեն։
Ինչպես հայտնում է ռուսական RIA Novosti գործակալությունը, այս մասին փոխնախարար Դանիել Դանիելյանը հայտնել է լրագրողների հետ զրույցում։
«Պետական մակարդակով, եթե չեմ սխալվում, աշնանը Ռուսաստանում նախատեսվում են Հայաստանի մշակույթի օրեր»,- ասել է Դանիելյանը։
Նա հայտարարվել է, որ հայկական կողմը լավ կպատրաստվի այդ միջոցառմանը, որպեսզի պատշաճ կերպով ներկայացնի հայկական մշակույթը։
ԿԳՄՍ փոխնախարարը նաև հավելել է, որ վերջերս Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի ներկայացումներից մեկն ընդգրկվել է Չեխովի հեղինակավոր ռուսական փառատոնի ծրագրում։
«Այժմ մենք պատրաստվում ենք շրջագայությանը»,- ասել է Դանիել Դանիելյանը։