Ռուսաստանում հինգհարկանի շենք է փլուզվել

Ռուսաստանի Աստրախան քաղաքում փլուզվել է բազմաբնակարան շենքի մուտքի մի մասը։ Փրկարարները ապամոնտաժում են կառույցը և իրականացնում տարհանում, հայտնել են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Առաջինից մինչև հինգերորդ հարկերի բնակարաններից մի քանիսը փլուզվել են, բայց հրդեհ չի եղել։

Նախնական տվյալներով՝ վիրավորվել է երեք մարդ, РБК-ին հայտնել են Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից։

նահանգապետ Իգոր Բաբուշկինը հայտնել է, որ տարհանվել է 15 մարդ։

Շենքը դեռևս 2020 թվականին վթարային էր ճանաչվել։