Ռուսաստանում հաստատվել է կորոնավիրուսի «օմիկր...

Հարավաֆրիկյան Հանրապետությունից ՌԴ ժամանած երկու մարդու մոտ հաստատվել  է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամ:

Ինչպես Հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ին, այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտներում վերահսկողության դաշնային ծառայությունը:

Դաշնային ծառայության տեղեկություններով՝ SARS-CoV-2 հայտնաբերվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունից ժամանած տասը ուղևորի մոտ: Վիրուսի տարբերակները հստակեցվում են: