Ռուսաստանում գնաճը նվազում է, ինչն ակտուալ է...

Ռուսաստանում գնաճը նվազում է, ինչը ակտուալ է նաև ԵԱՏՄ մյուս երկրների համար։ Այս մասին Բիշքեկում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Դեկտեմբերի սկզբին Ռուսաստանում 12-ամսյա գնաճը կազմում է մոտ 12 %, սակայն միջնաժամկետ ապագայում, ռուսական կողմի ակնկալիքներով, այն պետք է նվազի մինչեւ 5%, գուցե եւ ավելի ցածր: Ռուսաստանի տնտեսական իրավիճակն այսպես թե այնպես անդրադառնում է միության մյուս երկրների վրա», - նշել է Պուտինը