Ռուսաստանն ու Ուկրաինան փոխադարձ հարվածներ են...

Գիշերը ռուսական ուժերը հարվածել են Դնեպր քաղաքին: Հայտնի է 3 զոհի մասին:

Տուժել է 30-ից ավելի մարդ, այդ թվում՝ երեխաներ: Վնասվել են բնակելի շինություններ, կրթական և մշակութային հաստատություններ, ԱԹՍ-ներից մեկն ընկել է քաղաքապետարանի մոտակայքում, հրդեհներ են բռնկվել:

Ռուսական կողմն էլ հայտնել է Դաշնության տարածքում ուկրաինական 71 անօդաչու սարք խոցելու մասին: Թիրախում են եղել Օրյոլի, Ռյազանի, Բրյանսկի, Տուլայի, Վլադիմիրի շրջանները:

Տեղեկություններ կան, որ հարված է հասցվել Իվանովոյի Շույա քաղաքին, որտեղ տեղակայված է եղել օրեր առաջ Սումիին հրթիռային հարվածներ հասցրած ռուսական բրիգադը: