Ռուսաստանն ու Հնդկաստանը ստորագրել են խոշոր ա...

Ռուսաստանը և Հնդկաստանը 2025 թվականին մի քանի խոշոր պայմանագրեր են ստորագրել, որոնք վերաբերում են ավիացիայի ոլորտին: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը։

«Հնդկաստանը մեր ռազմավարական գործընկերն է՝ մեծ ծավալով, մեծ պորտֆելով։ Ստորագրվել են մի քանի խոշոր պայմանագրեր։ Դրանք վերաբերում են ավիացիոն թեմատիկային, մենք առաջ կշարժվենք…. Դրանով իսկ ավելացել է նրանց (պայմանագրերի) պորտֆելը», - ասել է Շուգաևը։

Նրա խոսքով՝ այն պայմանագրերը, որոնք պատրաստվել են 2024 թվականին, 2025 թվականին արդեն ստորագրվել են։