
Ռուսաստանը Պրիմորսկի երկրամասում ձեռնամուխ է եղել Տումաննայա գետի վրայով ավտոմոբիլային կամրջի կառուցմանը, որը երկիրը կմիացնի Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության (ԿԺԴՀ) հետ: Տեսակոնֆերանսի ռեժիմով շինարարության մեկնարկը տվել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
«Սա իսկապես նշանակալի փուլ է ռուս-կորեական հարաբերությունների համար։ Դրա իմաստը շատ ավելին է, քան պարզապես ինժեներական առաջադրանքը: Այն խորհրդանշում է բարեկամական հարաբերությունների ամրապնդման, միջտարածաշրջանային համագործակցության ամրապնդման մեր ընդհանուր ձգտումը»,- նշել է Միշուստինը։
Ակնկալվում է, որ շինարարությունը կավարտվի մինչև 2026-ի տարեվերջ։ Կամրջի երկարությունը կկազմի մոտ 850 մետր, որից Ռուսաստանը կկառուցի 300-ը։