Ռուսաստանն Իսրայել կամ Իրան չէ․ Յուրաքանչյուր...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի հետ «վերջնագրերի խաղ» է խաղում, սպառնալիք և պատերազմի քայլ «իր սեփական երկրի հետ»: Այս մասին հայտարարել է  Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ մեկնաբանելով ամերիկացի առաջնորդի խոսքերը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի հասնելու համար նախկինում սահմանված 50-օրյա ժամկետը 10-12 օրվա կրճատելու մասին՝ նշելով հակամարտության կարգավորման գործում առաջընթացի բացակայությունը։

Նա ասել է, որ նախատեսում է պաշտոնապես հայտարարել նոր ժամկետի մասին հաջորդ 24 ժամվա ընթացքում։ Միևնույն ժամանակ, Թրամփը սպառնացել է երկրորդական պատժամիջոցներ և տուրքեր կիրառել Ռուսաստանի հետ համագործակցող երկրների նկատմամբ, եթե Ուկրաինայի վերաբերյալ համաձայնության չհասնեն։

Նրա խոսքով, նման միջոցառումները կարող են ներառել «100 տոկոսանոց մաքսատուրքեր», սցենար, որը դեռևս քննարկվում է։

«Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրերի խաղ է խաղում. 50 օր կամ 10… Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել չէ և նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և պատերազմի քայլ։ Ոչ թե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, այլ իր սեփական երկրի հետ։ Մի՛ գնացեք Քնկոտ Ջոյի ճանապարհով», – գրել է Մեդվեդևը սոցիալական ցանցի իր էջում։