Ռուսաստանն առանցքային դեր է խաղացել Արցախի դե...

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը ՌԴ ԱԳ Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսին. «Ռուսաստանն առանցքային դեր է խաղացել Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված և ավելի քան վեց շաբաթ տևած թուրք-ադրբեջանական ագրեսիայի դադարեցման գործում: Նոյեմբերի 9-ին նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական միջնորդությամբ հնարավոր դարձավ համատեղ եռակողմ հայտարարության համաձայնեցումն ու ընդունումը, որն ամրագրեց տեղում զինադադարի հաստատումը և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումը»: