![Ռուսաստանից առաջին ինքնաթիռը ժամանել է Սուխու...](/imgs/posts/medium/2025/02/8ee0396.png)
Կայացել է Սուխումի օդանավակայանի վերջին ավելի քան 30 տարվա ընթացքում առաջին հեռահար չվերթը: Մոսկվայի Վնուկովո օդանավակայանից ինքնաթիռը վայրէջք է կատարել Աբխազիայում, հայտնում է РИА Новости-ն։
Մոսկովյան ինքնաթիռը վայրէջք է կատարել Աբխազիայում Մոսկվայի ժամանակով մոտավորապես 13:30-ին, թռիչքն իրականացվում է փորձնական ռեժիմով։ Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ մինչև մայիս Մոսկվայի և Սուխումի միջև կանոնավոր հաղորդակցություն կստեղծվի։
Սուխումի օդանավակայանը գտնվում է Աբխազիայի մայրաքաղաքից 18 կիլոմետր հեռավորության վրա՝ Գուլրիփշի շրջանի Դրանդա գյուղի մոտ։ Օդանավակայանը կառուցվել է 1960-ականներին, և մինչև 1993-ին փակվելը (վրաց-աբխազական պատերազմի ժամանակ) այն կարող էր սպասարկել օրական մինչև 5000 ուղևորի բարձր սեզոնի ընթացքում։ Աբխազիայի ղեկավարությունը բազմիցս ծրագրել է վերականգնել օդանավակայանը և սկսել թռիչքներ։ Նախորդ տարվա հոկտեմբերին հանրապետության կառավարությունը համաձայնագիր է ստորագրել ռուսական «Ինֆրաստրուկտոր Դիվելոփմենթ» ընկերության հետ օբյեկտի վերակառուցման վերաբերյալ։