
Հայաստանն ի՞նչ է արել։ Դուք պատկերացրեք՝ ռուսական զորքն այնտեղ կանգնած, 2000 հոգի, անվտանգություն են ապահովում և վատ չէին անում իրենց ֆունկցիաները, ասեմ, մինչև մի պահ։ Այս մասին ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Հայկական Համալսարանի» ունկնդիրների և դասախոսների հետ հանդիպմանը:
«Եվ այդ ընթացքում Հայաստանի ղեկավարը գնում է Պրահա և ասում է՝ ընդունում եմ Ադրբեջանի կազմում։ Ռուսները չեն բանակցում, տեղակ էլ չի պահում։ Հասկանո՞ւմ եք, դուք լուրջ մտածո՞ւմ եք, որ Ռուսաստանը այն երկիրն է, ում հետ կարելի է այդպես վարվել։ Այդպես չի լինում միջազգային հարաբերություններում։ Ըստ էության, իրենք դրանով Ռուսաստանի, որպես միջնորդի, աթոռը տակից վերցրել են։ Ասում են՝ էս դուք, էն՝ Ղարաբաղը, Ադրբեջանը, գնացե՛ք իրար հետ բանակցեք։ Ճիշտ չի՞ լինը միջազգային հարաբերություններում։ Սա, ուղղակի չի լինում։ Ու, ըստ էության, իրենք, ինչ դրանով Ռուսաստանի, որպես միջնորդ, էդ միջնորդի աթոռը տակից վերցրել են։ Ասում են են դուք են, Ղարաբաղին, Ադրբեջանը, գնացեք իրար հետ բանակցեք։ Ադրբեջանն ասում է՝ բայց դու միջնորդ ես մեր ու Հայաստանի միջև։ Կարո՞ղ է, Ղարաբաղը հիմա դուք եք ներկայացնում։ Բայց հիմա Ռուսաստանի տակից միջնորդի աթոռը հանել են, հետո էլ պահանջում են, ասում՝ ինչու սա չես արել, նա չես արել։ Այդ կարգի սխալները, ուղղակի, այն սխալներն են, որոնց համար չափազանց թանկ գին են տալիս»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը: