Ռուսաստանի փոխարտգործնախարարն Ադրբեջանի դեսպա...

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն ապրիլի 28-ին հանդիպում է ունեցել ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևի հետ, հայտնում են ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունից։

Ըստ հաղորդագրության՝ քննարկվել են երկկողմ հարաբերությունների որոշ արդիական հարցեր։

Հանդիպման մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։