Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարությունն առաջարկել է երկրում հայրենադարձության հաստատություն ստեղծել, հայտնում է «Խոսում է Մոսկվան»:
Խոսքը արտերկրում ապրող հայրենակիցների կամավոր վերադարձը հեշտացնելու միջոցառումների համալիրում փոփոխություններ կատարելու մասին է։
Հայրենադարձների ցանկն առաջարկվում է համալրել արտասահմանում մշտապես բնակվող և անցյալ տարվա փետրվարի 24-ի դրությամբ Ռուսաստան տեղափոխվելու ցանկություն հայտնած հայրենակիցներով, ինչպես նաև ՌՍՖՍՀ տարածքում ծնված կամ մշտապես բնակվող Ռուսաստանի նախկին քաղաքացիներով։
Բացի այդ, առաջարկվում է հայրենադարձների ցանկում ներառել նրանց, որոնք ՌՍՖՍՀ կամ ԽՍՀՄ տարածքում ծնված կամ մշտապես բնակվող հարազատներ ունեն: