
Այսօր՝ մարտի 7-ին, Ռուսաստանի կառավարությունը հաստատել է օտարերկրյա պետությունների եւ տարածքների ցանկը, որոնք ոչ բարեկամական գործողություններ են իրականացնում Ռուսաստանի Դաշնության, նրա ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նկատմամբ։ Համապատասխան հրամանագիրն արդեն ստորագրվել է, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ցուցակում ընդգրկված են ԱՄՆ-ն եւ Կանադան, Եվրամիության երկրները, Մեծ Բրիտանիան եւ նրա կղզային տարածքները, Ուկրաինան, Չեռնոգորիան, Շվեյցարիան, Ալբանիան, Անդորրան, Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Մոնակոն, Նորվեգիան, Սան Մարինոն, Հյուսիսային Մակեդոնիան։
Ցանկում ներառված են նաեւ Ճապոնիան, Հարավային Կորեան, Ավստրալիան, Միկրոնեզիան, Նոր Զելանդիան, Սինգապուրը եւ Թայվանը։
Մարտի 5-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարությանը հանձնարարել է երկօրյա ժամկետում կազմել ոչ բարեկամական երկրների ցուցակը։