
Ռոսավիացիան» որոշում է ընդունել նորից մեկ շաբաթով երկարացնել երկրի հարավում եւ կենտրոնում 11 օդանավակայանների թռիչքների սահմանափակումը։ Այս մասին տեղեկացվել է օդային տրանսպորտի ռուսական գործակալության կայքում։
«Ռուսաստանի հարավում եւ կենտրոնում 11 օդանավակայանների թռիչքների սահմանափակման ռեժիմը երկարացվել է մինչեւ 2022թ. դեկտեմբերի 21-ը»,- նշել են «Ռոսավիացիայում»։
Պարզաբանվել է, որ սահմանափակվել են թռիչքներն Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի, ինչպես նաեւ Էլիստայի օդանավակայաններում։
ՌԴ-ն չվերթների սահմանափակումներ է մտցրել երկրի հարավում եւ կենտրոնում՝ Ուկրաինայում հատուկ գործողությունն սկսելու պահից։
Ավելի ուշ թռիչքների սահմանափակումները բազմիցս երկարացվել են։ Սահմանափակումների չեղարկման մոտավոր ժամկետներն այժմ անհայտ են։