Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակություններն ա...

Ռուսական պատվիրակությունը ժամանել է Ստամբուլի Դոլմաբահչե պալատ՝ Ուկրաինայի հետ բանակցություններ վարելու համար։

Արդեն այնտեղ են ուկրաինացի բանակցողները և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով  առանձին կհանդիպի Մոսկվայի և Կիևի ներկայացուցիչների հետ մինչև հիմնական գործընթացի սկսվելը։

Պատվիրակությունների առաջին բանակցությունները կայացել են փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի շրջանում։ Այնուհետեւ Ռուսաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչները հանդիպել են մարտի 3-ին Բելովեժսկայա Պուշչայում, իսկ մարտի 7-ին՝ Բրեստի մարզում։ Մարտի կեսերին որոշվել էր հանդիպումներ անցկացնել ամեն օր առցանց։