Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը նոյեմբերի 23-ին կայցելի Ռուսաստան: Այցի մասին պաղեստինյան ռադիոյին ասել է այդ երկրի արտաքին գործերի նախարար Ռիյադ ալ-Մալիքին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը նոյեմբերի 23-ին կայցելի Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվա: Այցի շրջանակում նախագահ Աբբասը կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,- ասել է ալ-Մալիքին:



