Ռուսաստանի և Չինաստանի արտգործնախարարները համ...

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին համաձայնել են հանդիպել Մոսկվայում։


«Մենք համաձայնեցինք Մոսկվայում Ձեր այցի վերաբերյալ ։ Այսպիսով, մեր հաջորդ շփումը կկայանա արդեն Ռուսաստանում»,- նշել է Լավրովը՝ Գ20-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակում Հարավային Աֆրիկայում անցկացված բանակցությունների ժամանակ։


Լավրովը նշել է, որ նոր տարվա սկիզբը «շատ արդյունավետ» է եղել Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունների համար։
«Կասկած չկա, որ 2025 թվականի ընթացքում մեր հետագա աշխատանքը կտա իր արդյունքները՝ ելնելով այն խնդիրներից, որոնք սահմանել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, այդ թվում՝ վերջերս կայացած խորքային ամանորյա շփումների ընթացքում»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարը։ Նա ընդգծել է, որ Մոսկվայի և Պեկինի հարաբերությունները «դարձել և կմնան միջազգային իրավիճակի կայունացման և դրա ամբողջական առճակատման չվերածվելու կարևոր գործոն», այս մասին գրում է Tass-ը։


«Մեր ռազմավարական հարաբերությունները կտարածվեն ՄԱԿ-ում՝ հատկապես Անվտանգության խորհրդում, Շանհայի համագործակցության կազմակերպությունում, BRICS-ում, ASEAN -ում, ինչպես նաև, իհարկե, G20-ում, որը կարևոր քայլ է բազմաբևեռության սկզբունքների առաջմղման գործում և մեր արևմտյան գործընկերներին ազնիվ, արդար, հավասարակշռված և փոխադարձ հարգանքի վրա հիմնված աշխատանքի սովորեցնելու համար»,- շեշտել է Լավրովը։