
Ռուսաստանի և ԱՄՆ-ի նոր դեսպանները շուտով լիարժեք կերպով կստանձնեն իրենց պարտականությունները։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ խորհրդարանում աղբյուրը։
«Ռուսաստանի և Միացյալ Նահանգների դեսպանները շատ մոտ ապագայում կստանձնեն իրենց պարտականությունները՝ լիարժեք ծավալով։ Դա երկկողմ հարաբերությունների կարգավորման հիմնարար հարց է», - ասել է աղբյուրը:
ԱՄՆ-ում Ռուսաստանի նախկին դեսպան Անատոլի Անտոնովն ավարտել է իր առաքելությունը Վաշինգտոնում 2024 թ. հոկտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով։
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունից ՏԱՍՍ-ին հայտնել են, որ իրենք վաղուց են որոշել ԱՄՆ-ում դիվանագիտական առաքելության ապագա ղեկավարի թեկնածությունը, սակայն չեն հայտնել նրա անունը։ Մոտ ժամանակներս դեսպան նշանակելու մասին հայտարարել է նաև ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Իր հերթին Ռուսաստանում ԱՄՆ ներկայիս դեսպան Լին Թրեյսին նշանակվել է նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրոք և շարունակում է պաշտոնավարել, սակայն ակնկալվում է, որ Սպիտակ տան ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփը կարող է առաջարկել Մոսկվայում ամերիկյան դիվանագիտական առաքելության նոր ղեկավարի։