Ռուսաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը շա...

Ռուսաստանը և Ադրբեջանը ջանասիրաբար աշխատում են տարբեր մակարդակներում, և երկու երկրների միջև երկխոսությունը շարունակվում է, ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Ներկայումս ընթանում է քրտնաջան աշխատանք, և նախագահը բարձրացրել է այս բոլոր զգայուն հարցերը, և դրանք բարձրացվում են աշխատանքային մակարդակով։ Մենք շարունակում ենք մեր երկխոսությունը», - ասել էՊեսկովը լրագրողների հարցերին պատասխանելիս:

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել են Բաքվում Ռուսաստանի ութ քաղաքացիների ձերբակալման մասին, որոնք, ըստ ադրբեջանական կողմի, կապված են Իրանից թմրանյութերի տարանցման և կիբերհանցագործությունների հետ։ Նրանք ձերբակալվել են չորս ամսով։