
Պատժամիջոցների նոր փաթեթը պատրաստ է։ Մենք այն կընդունենք Բրյուսելում երեքշաբթի օրը: Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը՝ խոսելով Ռուսաստանի դեմ ԵՄ նոր՝ 17-րդ պատժամիջոցների փաթեթի ընդունման մասին:
Մերցը նշել է, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններին Ստամբուլ չժամանելով՝ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինն իրեն անբարենպաստ դրության մեջ է դրել։
«Այն փաստը, որ նախագահ Զելենսկին այնուամենայնիվ գնաց Ստամբուլ, մեծ զիջում է։ Պուտինը չեկավ՝ նա իրեն դրեց անբարենպաստ վիճակում», - նշել է Մերցը։