Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է արել անհապաղ դուրս բեր...

Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Օլեգ Սիրոմոլոտովը և Մոսկվայում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանն ուրբաթ ընդգծել են գրոհայիններին Ղարաբաղյան հակամարտության գոտուց անհապաղ դուրս բերելու անհրաժեշտությունը:

Ինչպես հայտնում են արտաքին գերատեսչությունից՝ հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի շարունակական սրման վերաբերյալ։ 

«Ընդգծվել է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրներից ապօրինի զինված կազմավորումների գրոհայիններին տարածաշրջան տեղափոխելու անընդունելի լինելը և այնտեղից նրանց անհապաղ դուրս բերելու անհրաժեշտությունը», - ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: