
Պետդումայի՝ ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը հայտարարել է օրենքի նախագծի մասին, որը նախատեսում է «հավատարմության համաձայնագրի» ստորագրում Ռուսաստան մուտք գործող օտարերկրացիների կողմից․ «Ռուսաստան մուտք գործող միգրանտների հետ, այսպես կոչված, հավատարմության պայմանագրի մասին օրենքի նախագիծը գրեթե պատրաստ է»,- չորեքշաբթի «Ինտերֆաքս»-ին ասել է Կալաշնիկովը։
Նրա խոսքով՝ փաստաթուղթը, մասնավորապես, նախատեսում է Ռուսաստան մուտք գործող օտարերկրյա քաղաքացու կողմից որոշակի կանոններ պահպանելու համաձայնություն, մասնավորապես, «չվարկաբեկել երկրի ներքին և արտաքին քաղաքականությունը, չխեղաթյուրել պատմական փաստերը հայրենական մեծ պատերազմի վերաբերյալ»։