Օդեսային ռուսական հարվածի հետևանքով չորս մարդ է զոհվել, հայտնել է Օդեսայի շրջանի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։
Պաշտոնյայի խոսքով՝ ռուսական զորքերը հոկտեմբերի 10-ի երեկոյան բալիստիկ հրթիռային հարված են հասցրել Օդեսայի մարզում գտնվող երկհարկանի շենքին։ Լրատվամիջոցները, վկայակոչելով տեղական հանրային էջերը, գրում են, որ գնդակոծությունը հարվածել է ֆերմային։
Մահացածների թվում են երկու կին, 22-ամյա տղամարդ և 16-ամյա աղջիկ։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցները փլատակների տակից չորս մարդու են փրկել։
Տասը մարդ վիրավորվել կամ վնասվածքներ է ստացել։ Նրանցից չորսը ծանր վիճակում հոսպիտալացվել են։ Տեղում հոգեբանական օգնություն է ստացել ևս տասը մարդ։
Ընդհանուր առմամբ, երկու օրվա ընթացքում Օդեսայում և տարածաշրջանում ռուսական հարձակումների հետևանքով զոհվել է 13 մարդ, գրել է Կիպերը։