Ռուսական զորքերն ավելի քան հինգ ժամ գրոհել են...

Սեպտեմբերի 30-ի երեկոյան ՌԴ զորքերը գրոհել են Կիեւը դրոններով, տարբեր ուղղություններով։ Ինչպես ժամը 06.00-ին տեղեկացրել է Կիեւի քաղաքային ռազմական վարչությունը, օդային տագնապը Ուկրաինայի մայրաքաղաքում շարունակվել է ավելի քան հինգ ժամ։

Բոլոր դրոնները վնասազերծվել են ՀՕՊ համակարգերի կողմից, տուժածներ եւ ավերածություններ չկան, տեղեկացրել է Կիեւի քաղաքային ռազմական վարչությունը։

Դրոների ստույգ քանակությունը եւ տեսակը ավելի ուշ կհրապարակեն Ուկրաինայի ԶՈւ օդային ուժերը, հայտնել է վարչությունը։

Արդեն այս տեղեկության հրապարակումից հետո Կիեւում նորից հայտարարվել է օդային տագնապ։ Անօդաչուն, տեղեկացրել է Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն, խփվել է Օբոլոնյան մարզում, դրա բեկորներն ընկել են բնակելի տների կողքին։

Ուկրաինայի ԶՈւ ՌՕՈւ հրամանատարությունը սեպտեմբերի 30-ի առավոտյան հայտարարել է, որ մեկ գիշերում ՌԴ զորքերն արձակել են 73 «Շահեդ» դրոն, ինչպես նաեւ տարբեր տեսակի հրթիռներ։ Մեկ հրթիռ եւ 67 դրոններ հաջողվել է խփել Կիեւի, Չերկասկի, Վիննիցայի, Կիրովոգրադի, Ժիտոմիրի, Պոլտավայի, Չեռնիգովի, Սումիի, Խարկովի, Դնեպրոպետրովսկի եւ Նիկոլաեւի մարզերում, եւս մեկ անօդաչու, ուկրաինացի զինվորականների տվյալներով, թռել է Բելառուսի ուղղությամբ։