Ռուսական պատվիրակությունը չորեքշաբթի երեկոյան կժամանի բանակցությունների նոր փուլի վայր և պատրաստ կլինի հանդիպել Ուկրաինայի ներկայացուցիչների հետ: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ТАСС-ը:
Կրեմլը հուսով է, որ Ուկրաինայի պատվիրակությունը կժամանի բանակցությունների եւ դրանք հաջող կանցնեն, սակայն կանխատեսումներ չի շտապում անել:



