2023թ․ հուլիսի 20-ին աշխատանքային հանդիպում է կայացել «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանի, Ներդրումների խթանման և արտաքին կապերի վարչության պետ Ալինա Եղիազարյանի և ռուսական «Պարտնյոր» ընկերությունների խմբի ներկայացուցիչների միջև:
Ընկերությունը ռուսաստանյան շուկայում գործում է 1991 թվականից, և առաջատար դիրքեր է զբաղեցնում շինարարության, շինանյութերի արտադրության, մանրածախ և մեծածախ առևտրի, կոմերցիոն անշարժ գույքի վարձակալության ոլորտներում:
«Պարտնյոր» ընկերությունների խումբը մտադիր է Հայաստանում հիմնել սալահատակների արտադրության գործարան, ինչի կապակցությամբ երկրում արդեն իսկ գրանցվել է «Անմար փարոս» ՍՊԸ-ն:
Հանդիպման ընթացքում ընկերության ներկայացուցիչներին ներկայացվել են Հայաստանի ներդրումային միջավայրը, գործարարությամբ զբաղվելու առանձնահատկությունները, և ուղենշվել են համագործակցության հետագա քայլերը: