Ռուսական «խելացի ռումբը» ընկել է ռուսական գյո...

Ռուսական ռազմական ավիացիան Ռուսաստանի տարածքում УМПБ-250  կառավարվող ռումբ է նետել։ Ինչպես գրել է Astra-նմիջադեպը տեղի է ունեցել հունվարի 23-ին Բելգորոդի մարզում, Բոլշիե Կուլբակի գյուղի մոտ։ Նախնական տեղեկություններով՝ զինամթերքի ընկնելու հետեւանքով ոչ ոք չի տուժելվնասներ չեն գրանցվել։

«Аргументы и факты»-ին ավելի վաղ նկարագրել էր այդ ռումբը որպես բարձր տեխնոլոգիական զենք, որն ունի նավիգացիոն մոդուլ ղեկային կառավարմամբ, ալեհավաքներ եւ տուրբոռեակտիվ ուժային սարք։ Ի տարբերություն սովորական ռումբերի՝ УМПБ-250-ը ստեղծվել է որպես «խելացի»  ռումբ, նշել է «АиФ»-ը։

Ընդհանուր առմամբ, ըստ Astra-ի հաշվարկների, 2024թ. Ռուսաստանի ԶՈւ-ն առնվազն 165 ФАБ ավիառումբ է նետել Ռուսաստանի շրջանների եւ Ուկրաինայի օկուպացված տարածքների վրա։ 2025թ. գրանցվել է 13 ФАБ-ի, մեկ հրթիռի եւ մեկ УМПБ-250-ի անկում։