Ռուս-ուկրաինական ճակատում գիշերը ևս հանգիստ չի անցել։ Ռուսական ՀՕՊ համակարգերը գիշերը Ռուսաստանի տարբեր շրջանների վրայով որսացել և ոչնչացրել են ուկրաինական 40 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչությունը պարզաբանել է, որ Վորոնեժի մարզի վրայով խոցվել է 11 անօդաչու թռչող սարք, Ռոստովի մարզի վրայով՝ 8, Կուրսկի մարզի և Ղրիմի Հանրապետության վրայով՝ 6-ական, Բրյանսկի մարզի վրայով՝ 5, իսկ Բելգորոդի և Օրյոլի մարզերի վրայով՝ 2-ական։



