Ռուսական ավիաընկերությունները դիտարկում են Թուրքիա տեղափոխվելու հնարավորությունը՝ ռուսական ինքնաթիռների դեմ պատժամիջոցների կիրառումը կանխելու համար, գրում է Bloomberg-ը։
Pegas Touristik-ը, որին պատկանում է Nordwind Airlines-ը, եւ Anex Tourism-ը, որը կառավարում է Azur Air-ը, մտածում են թուրքական ավիաընկերությունների ստեղծման հնարավորության մասին։
Ֆիրմաները կապվում են լիզինգային ընկերությունների հետ՝ ինքնաթիռներ ստանալու համար, հայտնում է հրատարակությունը՝ վկայակոչելով աղբյուրներին։
Azur Air-ը եւ Nordwind-ը, որոնք թուրք գործարարների կողմից վերահսկվող խոշոր զբոսաշրջային ընկերությունների մաս են կազմում, հիմնականում ռուսաստանցիներին տանում են զբոսաշրջային ուղղություններով։
Ըստ Bloomberg-ի աղբյուրների, երկու փոխադրողները չեն ենթարկվել Արեւմուտքի կողմից անհատական պատժամիջոցների, ուստի այդ քայլը չի խախտի որեւէ կանոն:
Ըստ աղբյուրների՝ Anex-ը կարող է նոր ստորաբաժանումը տեղակայել հարավային Անթալիա քաղաքում՝ երկրի գլխավոր զբոսաշրջային կենտրոններից մեկում, իսկ Pegas-ը կարող է բացել Southwind ավիաընկերությունը: Նոր ընկերություններն այս ամառ կարող են սկսել աշխատանքը։