Նախօրեի ուշ երեկոյան ռուս զինվորականները մտել են Ուկրաինայի Մելիտոպոլ քաղաք, այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով ՌԴ ՊՆ հաղորդագրությանը:
«Ռուսական զորամիավորումները, չհանդիպելով դիմադրության, մուտք են գործել Մելիտոպոլ»,- նշված է տեքստում:
Տեղի բնակչությունը, ըստ ՌԴ ՊՆ հաղորդագրության, ողջունել է ռուս զինվորականներին, որոշ թոշակառուներ կարմիր դրոշներով փողոց են դուրս եկել։



