Ռուս-վրացական հարաբերությունների կարգավորմանը...

«Ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման մեջ պետք է դերակատարություն ունենա հայկական կողմը: Մեր մասնակցությունը պետք է լինի «չվնասելու» կարգախոսով: Հայկական կողմը պետք է կարողանա այնպիսի միջնորդություն ցուցաբերել, որ չվնասվեն հայ-ռուսական ու հայ-վրացական հարաբերությունները»,- այս մասին «Վրաստան-Հայաստան. ինչպե՞ս արձագանքել ռուս-վրացական լարվածությանը» թեմայով քննարկման ժամանակ ասաց փորձագետ Արմեն Ավետիսյանը:

Փորձագետը հաընեց, որ միանշանմակ չէ այն, թե թուրքական կամ ադրբեջանական գործոնն է կազմակերպել Վրաստանի իրադարձությունները. 

«Թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր հատվածը գիտեին, որ ուղղափառների միջխորհրդարանական վեհաժողովը պետք է անցկացվի Թբիլիսում ու նախագահողը պետք է լինի ռուսական պատվիրակության ղեկավարը: Վրաստանի ընդդիմությունը, ազգային շարժումը օգտվեցին սրանից»,- ասաց նա: