Ռուս-ուկրաինական բանակցությունները կարող են հ...

Մայիսի 15-ին Ստամբուլում նախատեսված ռուս-ուկրաինական բանակցությունները կարող են հետաձգվել մինչև ուրբաթ՝ մայիսի 16-ը։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը՝ հղում անելով աղբյուրին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ հանդիպումը կարող է տեղի ունենալ այսօր երեկոյան կամ վաղը։ Նա հայտնել է, որ ուկրաինական պատվիրակությունն արդեն Անկարայից մեկնել է Ստամբուլ։ Մինչ այս նա հայտարարել էր, որ պատվիրակության ղեկավարը կլինի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Ստամբուլում բանակցությունները նախատեսված էին մայիսի 15-ին: Ռուսական պատվիրակությունը Ստամբուլ է ժամանել հինգշաբթի առավոտյան և գլխավորում է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին: Բանակցությունների մեկնարկի ժամանակը դեռևս որոշված ​​չէ, հաղորդում է  Коммерсантъ-ը։