Ռուս խաղաղապահները Շուշիի շրջանում փակվել է մ...

Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների գործողությունների վերաբերյալ ՌԴ ՊՆ-ի տարածած տեղեկագրում ասվում է.

«Վերահսկման համակարգի օպտիմալացման շրջանակներում Շուշիի շրջանում փակվել է մեկ հենակետ։

Ընդհանուր առմամբ սեպտեմբերի 19-ից փակվել է ինը հենակետ և 16 ժամանակավոր դիտակետ։

Ավարտվում է խաղաղապահ կոնտինգենտի անձնակազմի ռոտացիան, ինչպես նաև զենքի և ռազմական տեխնիկայի ուղարկումը Ռուսաստանի Դաշնություն՝ պլանային վերանորոգման համար»։