Ռուս խաղաղապահները մոտ հարյուր ուխտավորի ուղե...

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման շրջանակում ռուս խաղաղապահները շարունակում են աջակցել Արցախի խաղաղ կյանքի վերականգնմանը: 

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

«Ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովել են 98 ուխտավորի անվտանգ այցելությունը Ամարասի քրիստոնեական վանական համալիր: Վանական համալիր են եկել Ստեփանակերտ քաղաքից և վանքին հարակից քաղաքներից ու գյուղերից»,- նշում են ՌԴ ՊՆ-ից: