Ռուս խաղաղապահները հետաքննում են ադրբեջանական...

Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Նոյեմբերի 5-ին, ժամը 12:30-ին, ադրբեջանական դիրքից կրակ է բացվել տեղի բնակչի վրա, ով գյուղատնտեսական տեխնիկայի կիրառմամբ հողային աշխատանքներ էր կատարում ԽՐԱՄՈՐԹ բնակավայրից 1,8 կմ դեպի արևելք ընկած տարածքում։

Գնդակոծության արդյունքում տեխնիկան փոքր վնաս է ստացել, տեղի բնակիչը չի տուժել։

Այս փաստով ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական կողմի հետ հետաքննություն է անցկացնում։