Ադրբեջանական կողմի խնդրանքով ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովել են ադրբեջանական ավտոմոբիլային տեխնիկայի երկու շարասյան տեղաշարժի անվտանգությունը Լեռնային Ղարաբաղի տարածքով: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ մամուլի հաղորդագրության մեջ:
«Ռուս զինծառայողների ուղեկցությամբ ավելի քան 60 բեռնատար ավտոմեքենա շինարարական նյութեր են տեղափոխել Շուշի՝ ենթակառուցվածքների վերականգնման համար»,- ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում: