Ռուբլին արժեզրկվում է, ինչը լուրջ խնդիր է ստե...

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է․

Համաշխարհային շուկայում նավթի և գազի գների նվազման հետ մեկտեղ ռուսական ռուբլին արժեզրկվում է, ինչի հետևանքով դեպի Ռուսաստան հայկական ծագման ապրանքների արտահանումը կորցնում է մրցունակությունը: Միաժամանակ Հայաստան ժամանակավորապես տեղափոխված ռուսների սպառումը նվազում է, քանի որ իրենց հետ բերած արժեզրկված ռուբլով նրանք ավելի քիչ ապրանքներ և ծառայություններ կարող են ձեռքբերել Հայաստանում: Անշուշտ, դա իր ազդեցությունը կթողնի Հայաստանի տնտեսական աճի վրա: